Ալիևին ցույց տվեց իր տեղը․ Ահա թե ինչու էր Լավրովը «շփոթել». Մոսկվայի առաջարկը Վաշինգտոնին - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

6/25/2022

Ալիևին ցույց տվեց իր տեղը․ Ահա թե ինչու էր Լավրովը «շփոթել». Մոսկվայի առաջարկը Վաշինգտոնին

 


ՌԴ արտգործնախարար Լավրովը Բաքվում իր գործընկեր Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը գործունեությունը դադարեցրել է ԱՄՆ ու Ֆրանսիայի պատճառով: Լավրովը դեռ ապրիլի սկզբին հայտարարել էր, որ Վաշինգոնն ու Փարիզն Ուկրաինայի պատերազմի պատճառով հրաժարվում են համանախագահության ձևաչափում Մոսկվայի հետ աշխատանքից: լավրովի այդ հայտարարությունից հետո գրեթե եռամսյա լռություն էր, որին հաջորդեց օրերս Երևանում ԱՄՆ պետքատուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Կարեն Դոնֆրիդի հայտարարությունը, թե ԱՄՆ պատրաստ է աշխատել համանախագահության ձևաչափով, այդ թվում Ռուսաստանի հետ գործակցված: Մոսկվան սակայն արձագանքում է փաստացի մերժումով, ինչը սակայն միարժեք գնահատելի իրավիճակ չէ: Ընդունելով Վաշինգտոնի ակնարկը, Ռուսաստանը թերևս փորձում է դրա շուրջ կառուցել քաղաքական սակարկություն և սահմանել բարձր գին, օրինակ այն, որ համանախագահության ձևաչափով ամրագրվի Ռուսաստանի հատուկ դերը՝ կովկասյան իրավիճակը կառավարելու հարցում: 
Նյութի աղբյուր՝ 1in.am


No comments:

READ MORE