Ուրախ լուր….«Լուսանկարի փոքրիկը Արեւիկն է…»…Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

6/13/2022

Ուրախ լուր….«Լուսանկարի փոքրիկը Արեւիկն է…»…Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը

 «Շենգավիթ» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտի Սարգսյանի քույրը․





«Լուսանկարի փոքրիկը Արեւիկն է, ով իր ծննդով նոր հույսի շողով է լցրել ընտանիքը։




Նրա մայրն ու 20-ամյա քույրը դժվար ու ցավոտ ճանապարհ են անցել։ Նրանք իսկական հայ կնոջ ուժեղ և հզոր տեսակ են Արեւիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է եւ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել։




Փոքրիկը ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, եւ ինչպես հղիությունը հսկող, ապա ծնունդն ընդունող մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն է պատմում՝ չնայած մեծ ու խորը վշտին՝ Արեւիկի մայրը երբեք չի անհանգստացրել եւ անգամ իր վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել են հարազատները, բայց ոչ ինքը։


42-ամյա կնոջ հղիությունը ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ։ Արեւիկն ու մայրիկն արդեն տանն են` առողջ և պատրաստ նոր կյանք սկսելով»։

No comments:

READ MORE