Սպանություն սահմանին և կրակոց ԵԽ նախագահ Միշելի «ուղղությամբ» - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

5/30/2022

Սպանություն սահմանին և կրակոց ԵԽ նախագահ Միշելի «ուղղությամբ»

 Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 29-ին տեղեկություն հայտնեց, որ չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին՝ չի հաջողվել փրկել մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը: Դավիթ Վարդանյանը ծանր վիրավորվել էր ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով: Այդ առնչությամբ հաղորդագրություն Հայաստանի ՊՆ-ն տարածել էր մայիսի 28-ին, որ ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է արել հայ զինվորի զոհվելու առիթով, նշելով, որ Ադրբեջանը իր գործողություններով փորձում է տապալել քաղաքական գործընթացն ու ձեռք բերվող համաձայնությունները:



Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ պատասխան հայտարարությամբ հերքել է մեղադրանքը և Հայաստանին է մեղադրել քաղաքական գործընթացը տապալելու համար: Մայիսի 27-ին, մինչ հրադադարի խախտման դեպքը, ելույթ էր ունեցել Իլհամ Ալիևը, հերթական ագրեսիվ և ընդհուպ Հայաստանի տարածքային ամբողջության հանդեպ հավակնոտ հռետորաբանությամբ: Փաստացի, այդ ելույթը ադրբեջանական զինուժի համար եղել է մայիսի 28-ին հրադադարի խախտման և մարդասպանության «յուրօրինակ» հրաման: Այդ ամենը տեղի է ունենում Բրյուսելում մայիսի 22-ին կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից ընդամենը մի քանի օր անց, որի ընթացքում մի շարք համաձայնությունների վերաբերյալ հայտարարեց ԵԽ նախագահ Շարլ Միշելը: Ավելին, դրանից հետո տեղի ունեցավ նաև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի առաջին հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, պայմանավորվածությամբ, որ երկրորդ և երրորդ հանդիպումները կլինեն հաջորդաբար՝ Մոսկվայում ու Բրյուսելում: Ահա դրանից հետո, երբ թվում է, որ իրավիճակը սահմանին պետք է լինի ավելի կայուն, տեղի է ունենում հրադադարի խախտումն ու հայ զինվորի փաստացի սպանությունը, իսկ ի պատասխան Հայաստանի դատապարտող հատարարության, Ադրբեջանը հերքում է տեղեկությունն ու մեղադրում Հայաստանին:


Փաստացի, սահմանային հրադադարի խախտումը, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհ, կրակոց է նաև քաղաքական այն գործընթացի ուղղությամբ, որ քննարկվել է մասնավորապես Բրյուսելում: Ում և ինչի՞  համար է անհրաժեշտ ձախողել բրյուսելյան գործընթացը, հատկապես մայիսի 22-ի հանդիպումից հետո նշմարվող որոշակի արդյունավետության պարագայում: Այդ հարցի պատասխանն առաջին հայացքից ունի պարզ շրջանակ, մյուս կողմից սակայն մենք գործ ունենք իրապես բարդ միջավայրի հետ՝ այդպիսի հարցերում պարզ պատասխաններով բավարարվելու համար: Այդ իմաստով, որոշակիորեն կողմնորոշիչ կարող է լինել այն, թե բրյուսելյան քննարկումներից մի քանի օր անց տեղի ունեցած սպանությանն ինչպես կարձագանքի ԵԽ նախագահ Շարլ Միշելը, որի քաղաքական նախաձեռնության ուղղությամբ է նաև հայ զինվորի կյանքը խլած կրակոցը: Թե՞ ԵԽ նախագահը չի կարծում այդպես:

Комментариев нет:

կարդացեք նաև