Աստղագուշակ մայիսի 27-համար - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

5/27/2022

Աստղագուշակ մայիսի 27-համար

 Խոյ: Հեշտ օր չի սապասվում ձեզ: Իրադարծությունները ծավալվում են ձեզ համար ոչ ցանկալի հունով, ավելին՝ իրենց մասին հիշեցնում են ինչ-որ հին խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչների հարկ կլինի որոշումներ կայացնել այնպիսի խնդիրների հետ կապված, որոնց լուծմանը պատրաստ չեն: Հնարավոր են տրամադրության կտրուկ փոփոխություններ, ապրումներ ու տագնապներ, որոնց իրական պատճառները չի հաջողվի կռահել միանգամից:



Եթե հաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա և վանել կողմնակի մտքերը, ապա որոշակի հաջողությունների կկարողանաք հասնել: Բայց մի ծանրաբեռնեք ձեզ աշխատանքով: Կենսական ներուժը ցածր է, ինչը կարող է թեթև առողջական խնդիրներ հարուցել:


Ցուլ: Վատ օր չի սպասվում: Այն ինչ ձեզնից պահանջվում է՝ ընդամենը պետք է կարողանաք սառնասրտորեն և օբյեկտիվորեն գնահատել այդ օրվա իրադարձությունները՝մի կողմ թողնելով ձեր ապրումներն ու չխճճվելով սեփական պատրանքների մեջ: Ձեզ կօգնեն հին ու նոր ծանոթների խորհուրդները: Նույնիսկ մեկի կողմից պատահաբար թույլ տրված արտահայտությունը, որը բոլորովին կապ չունի ձեզ հետ, կարող է հանգեցնել հետաքրքիր մտքերի:



Աստղերը դրականորեն են տրամադրված նրանց նկատմամբ, ովքեր կձեռնարկեն կարևոր գործեր, ծավալուն ծրագրեր, նոր նպատակներ կդնեն իրենց առջև: Նշանի այդ ներկայացուցիչներին սպասվում են հետաքրքիր հայտնություններ և հաճելի հանդիպումներ, չի բացառվում, նույնիսկ՝ աշխատանքային սիրավեպ:


Երկվորյակ: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը: Այսօր դուք լավ շանս ունեք մինչև վերջ հասցնելու նախապես սկսած և կիսատ թողած կարևոր գործեր: Կարելի է համարձակ լինել ֆինանսական հարցերում, նույնիսկ եթե տվյալ խնդրի հետ կապված ունեք աղքատիկ և կցկտուր տեղեկություններ:


Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի, տրամադրությունը կվատանա: Թվում է որևէ վատ բան տեղի չի ունենում, բայց նշանի շատ ներկայացուցիչների ձեռքերն սկսում են անզորությունից կախվել: Աշխատեք մռայլ մտքերը ձեզնից վանել հին ընկերների հետ շփումներով:


Խեցգետին: Դրական միտումների ազդեցությունը նկատելի է: Աշխատեք խելացիորեն օգտվել ստեղծող հանգամանքներից: Դուք հրաշալի գլուխ կհանեք դժվարին և խճճված գործերից, որն այլ նշանների ներկայացուցիչների ուժերից վեր կլինի: Շատ Խեցգետիններ նոր համախոհներ ձեռք կբերեն, որոնց աջակցությունը արժեքավոր կլինի:


Օրը բարենպաստ է ընկերների և ազգակիցների հետ շփվելու, սիրելի մարդու հետ հանդիպելու, ընտանիքի գրկում հանգստանալու համար: Նոր ծանոթություններ հաստատելիս ավելի լավ է, շտապողականություն հանդես չբերեք. բոլոր տիպի անհաջողակներն այսօր ձգտում են դեպի ձեզ: Մարդիկ բարոյական (և ոչ միայն) աջակցության կարիք ունեն:


Առյուծ: Անցյալ շաբաթ առաջացած տհաճ խնդիրները տակավին կստիպեն հիշել իրենց մասին: Այսօր դուք մոտ եք իրավիճակից ելքեր գտնելուն: Արդյունավետ կլինեն իրավիճակից դուրս գալու հատկապես ձեր ինքնատիպ և ոչ սովորական գաղափարները, որնք հաճախ կխաչաձևևեն փորձոռու մարդկանց խորհուրդների հետ: Ճիշտ գնահատեք ձեր ուժերը և համարձակ ռիսկի դիմեք, եթե գտնեք, որ դա անհրաժեշտ է:


Օրը համրմար է տղամարդկանց հետ շփվելու համար: Նրանց հետ լեզու գտնելն այսօր ավելի հեշտ է, քան հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ՝ ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ բնույթի:


Կույս: Ձեզնից համակ ուշադրություն կպահանջեն մայիսի սկզբին ձեռնարկած ծրագրերը: Որոշ Կույսեր ստիպված կլինեն առնչվել ավելի վաղ թույլ տրված սխալների հետևանքների հետ, որոնք ի հայտ են եկել այդ նույն ժամանակահատվածում: Վերլուծեք ձեր քայլերը, ճիշտ գնահատեք դրանք, և ձեզ պարզ կդառնա, թե հատկապես ինչ պետք է անել հիմա, որպեսզի հասնեք անհրաժեշտ արդյունքի:


Կենսական ներուժը բարձր է, դուք լի եք էներգիայով, գուծնական եք տրամադրված: Եթե չեք կարողանում տեղում նստած մնալ, կարելի է մեկնել շրջագայության: Այն կլինի հաջողված, դրական լիցքեր կհաղորդի ձեզ, ինչպես նաև հնարավորություն կընձեռի նոր ծանութության, որն առաջիկայում օգտակար կլինի:


Կշեռք: Ուշադիր եղեք աշխատանքում: Այսօր թույլ տրված սխալը երկար կանդրադառնա ձեզ համար կարևոր գործերի ընթացքի վրա: Սա հատկապես վերաբերում է ղեկավար պոստեր զբաղեցբնող Կշեռքներին, ինչպես նաև նրանց, ովքեր աշխատում են տղամարդկանց շրջապատում: Ֆինանսական տեսակետից՝ օրը բարենպաստ է: Հնարավոր են փողային մուտքեր, պարգևատրություններ՝ ավելի վաղ կատարած աշխատանքի համար:


Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, օրը նպաստավոր է ռոմանտիկ հանդիպումների և սիրելի մարդու հետ շփումների համար: Դուք առիթը բաց չեք թողնի՝ ուրախացնելու ձեզ համար թանկ մարդկանց, և նրանք նույն կերպ կպատասխանեն ձեզ:


Կարիճ: Օրվա սկիզբը կլինի շատ հաջող: Այդ ժամերին, հնարավոր է, իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց դուք մեծ ծառայություններ եք մատուցել ժամանակին: Նրանք պատրաստ են ձեզ համար ինչ-որ օգտակար բան անել: Արդյունավետ են բանակցությունները, նշանի առանձին ներկայացուցիչներ կստանան անսպասելի բայց շատ գայթակղիչ առաջարկներ՝ կապված աշխատանքի հետ: Մի հետազգեք հարցազրույցները: Այսօր դուք կկարողանաք դիմացինի վրա լավ տպավորություն թողնել:


Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դժվարություններ, ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական բնույթի: Պահպանեք հանգստությունը,: Որքան կարողանաք տիրապետել ձեր զգացմունքներին, այնքան ավելի հեշտ կհաղթահարեք դժվարությունները:


Աղեղնավոր: Օրը առանձնանում է աննպաստ զգացմունքային ֆոնով, դուք շատ բան տեսնում եք մռայլ գույների մեջ: Ավելի ուշ, վերլուծելով տեղի ունեցած իրադարձությունները, նույնիսկ չեք հասկանա, թե ինչու էին դրանք այդքան ուժեղ ազդեցություն թողնում ձեզ վրա: Արագ ցրվել ձեզ կօգնեն բոլոր տեսակի ստաղծագործական աշխատանքները:


Շփումների ժամանակ ուշադիր եղեք: Դուք հակված եք թույլ տալու կտրուկ արտահայտություններ և դիտողություններ, որոնք կարող են վիրավորել ազդեցիկ մարդկանց: Աշխատեք ավելի շատ շփվել այն մարդկանց հետ, ովքեր լավ տեղեկացված են ձեր ուժեղ և թույլ կողմերին: Որոշակի տարածություն պահպանեք նոր ծանոթներից:


Այծեղջյուր: Օրը զերծ չէ բացասական կաղմերից, բայց և նրա դրկան կողմերը քիչ չեն: Մեկն այն է, որ կկարողանաք ձեզ ինչպես հարկն է դրսևորել ոչ միանշանակ իրավիճակներում՝ արժանանալով շրջապատի հարգանքին և ազդեցիկ մարդկանց վստահությանը: Դուկ կկարողանաք օգնել դրա կաիքն զգացող մարդկանց՝ չսպասելով վարձատրություն, բայց, անկախ որևէ բանից, մարդիկ լիարժեքորեն վարձահատույց կլինեն ձեզ:


Դժվար կլինի կենտրոնանալ սովորական, առօրյա, ստեղծագործական մոտեցում չպահանջող գործերի վրա: Դուք ցանկանում եք զբաղվել բացարձակապես նոր, շատ հետաքրքիր ինչ-որ բանով, և լավ կլինի, եթե մտերիմներից մեկը կարողանա ազատել ձեզ կենցաղային հոգսերից:


Ջրհոս: Կարելի է կենտրոնանալ աշխատանքի վրա: Եթե ձեզ հաջողվի գլխից հանել բոլոր կողմնակի մտքերը, ապա լուրջ հաջողության կհասնեք ձեզ համար կարևոր գործում: Օրը բարենպաստ է հրապարակային ելույթների, խորհրդակցություններ հաճախելու, ձեր մասնագիտական հետաքրքրություններն ու հայացքները կիսող մարդկանց հետ շփումների համար:


Մտերիմների հետ ձեր հարաբերություններն այսօր քիչ ավելի սառը կլինեն, որովհետև ամեն մեկն իր խնդիրներով է զբաղված: Բայց դա չի ազդի ներդաշնակության վրա, կհաջողվի պահպանել փոխըմբռնումը: Ջրհոս-ծնողներին խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, նրանց հետ քննարկել վերջին օրերի դեպքերը:


Ձկներ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, սակայն աննշան տհաճություններն անգամ կարող են ձեզ հունից հանել, եթե սրտին մոտ ընդունեք դրանք: Տարբերակեք գլխավորը երկրորդականից, կենտրոնացեք միայն կարևոր հարցերի վրա և կհասկանաք, որ ընթացող փոփոխությունները տանում են դեպի լավը:


Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, բայց գործը լուրջ կոնֆլիկտի չի հասնի, եթե կարողանաք զսպել ձեր էմոցիաները: Մի շտապեք արագ որոշումներ կայացնել, իսկ եթե արդեն կայացրել եք, ոչ ոքի այդ մասին մի հայտնեք: Սա առաջին հերթին վերաբերում է անձնական հարաբերություններին: Ցանկացած քայլ պետք է լավ կշռադատել:

Комментариев нет:

կարդացեք նաև