Կարեն Դեմիրճյանը - Ազգային գաղափարախոսություն | «Հայ Ազգային Ճակատ» - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

4/25/2022

Կարեն Դեմիրճյանը - Ազգային գաղափարախոսություն | «Հայ Ազգային Ճակատ»

 


1. «Հայ Ազգային Ճակատ» ազգասիրական, հայրենասիրական և բարեսիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

2. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, անխտրականությունը, բարեխղճությունը, ինքնակառավարումը և հաշվետվողականությունը, անդամակցության կամավորությունը և անդամների շահերի ընդհանրությունը:

3․Կազմակերպության շահառուներն են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների (ներառյալ՝ Հայկական սփյուռքի) ֆիզիկական և իրավա-բանական անձինք:

4․ Կազմակերպությունը իր հիմնական ոչ առևտրային գործունեության մեջ կարող է ներգրավել կամավորներ՝  օրենքով սահմանված կարգով:

5․ Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

6. Կազմակերպության անվանումն է`

- հայերեն՝ լրիվ՝ «Հայ Ազգային Ճակատ» ազգասիրական, հայրենասիրական և բարեսիրական հասարակական կազմակերպություն,
- հայերեն՝  համառոտ՝  «Հայ Ազգային Ճակատ» ԱՀԲՀԿ,
- ռուսերեն՝ լրիվ՝  «Армянский Национальный Фронт»  национально-патриотическая и благотворительная общественная организация,
- ռուսերեն՝ համառոտ՝ «Армянский Национальный Фронт» НПБОО,
- անգլերեն՝ լրիվ՝ «Armenian National Front» national-patriotic benevolent public organization,
- անգլերեն՝ համառոտ՝ «Armenian National Front» NPBPO:

7․ Կազմակերպությունն ունի հիմնադիրների գույքից առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, իր անվամբ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք, դրոշմ, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:

8․ Կազմակերպությունն ունի նաև խորհրդանիշներ՝ դրոշ, զինանշան և օրհներգ: Կազմակերպության դրոշը կարմրամանուշակագույն է՝ ոսկեգույն ծոպերով, որի կենտրոնում ոսկեգույն Հայկական խաչն է, իսկ խաչի չորս թևերի մեջ ժամանակագրական կարգով զետեղված են ոսկեգույնով չորս պատմական նշաններ․ վերին ձախ մասում՝  Արշակունյաց արևը՝ երկու արծիվների  միջև, վերին աջ մասում՝ Մեհենագիր խաչը, ստորին ձախ մասում՝  Բագրատունյաց առյուծը, ստորին աջ մասում՝ Ռուբինյանց առյուծը; Դրոշը խորհրդանշում է Հայաստանը և Քրիստոնեությունը:
Կազմակերպության զինանշանի հիմնագույնը կարմրամանուշակագույնն է, որի կենտրոնում ոսկեգույն Հայկական խաչն է, իսկ նրա չորս թևերի մեջ, ինչպես Կազմակերպության դրոշի վրա,  զետեղված են ոսկեգույնով չորս պատմական նշանները՝ Արշակումյաց արևը՝ երկու արծիվների միջև, Մեհենագիր խաչը, Բագրատունյաց առյուծը, Ռուբինյանց առյուծը:
Կազմակերպության օրհներգը Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է, իսկ օրհներգի երաժշտության հեղինակը՝ Տ․ Մանսուրյանը:
Կազմակերպության դրոշի և զինանշանի պատկերները ներկայացվում են Կազմակերպության կանոնադրության հավելվածում և նրա անբաժանելի մասն են:

9. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ,  ք․ Երևան, Մոսկովյան փ., 5-րդ շ., հեռ.՝ 096162249, էլ. հասցե՝ info@armeniannationalfront.am, պաշտոնական կայք՝ https://www.armeniannationalfront.am

10․ Կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

11․Կազմակերպության գործունեության ժամկետը և անդամների թվաքանակը չի սահմանափակվում:

12․Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաև դրանում փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից: Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները և լրացումները նրա անբաժանելի մասն են:

13․ Կազմակերպության կանոնադրության և կառավարման մարմինների իրավական ակտերի միջև հակասության դեպքում գործում է կանոնադրությունը:


No comments:

READ MORE