Էրդողանը դրական է համարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը դիտարկելու ԵՄ նախաձեռնությունը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

3/01/2022

Էրդողանը դրական է համարում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը դիտարկելու ԵՄ նախաձեռնությունը

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դրական է համարում ԵՄ-ի պատրաստակամությունը՝ Ուկրաինայի միությանն անդամակցելու հեռանկարը, սակայն նշել է, որ ԵՄ-ն նման նախաձեռնություններ չի ցուցաբերել Անկարայի հետ կապված։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է NTV հեռուստաալիքը։




«Մենք գնահատում ենք ԵՄ ջանքերը Ուկրաինայի անդամակցության համատեքստում։ Սա հրաշալի իրադարձություն է։ Բայց նույնպիսի զգայունություն ցուցաբերեք նաև Թուրքիայի նկատմամբ։ Ինչու եք դեռ կասկածում մեր հարցով, թե՞ պետք է մեզ վրա հարձակում կատարվի, որպեսզի այն [ԵՄ-ին անդամակցությունը] հայտնվի ձեր օրակարգում»,- ասել է Էրդողանը։



Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը։

No comments:

READ MORE