Պուտինը կառավարությանը հանձնարարել է կազմել այն երկրների ցանկը, որոնք պատժամիջոցներ են սահմանել - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

3/07/2022

Պուտինը կառավարությանը հանձնարարել է կազմել այն երկրների ցանկը, որոնք պատժամիջոցներ են սահմանել

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է երկու օրվա ընթացքում կազմել այն երկրների ցանկը, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության, ընկերությունների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ, վկայում է պետության ղեկավարի հրամանագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։



«Ռուսաստանի Դաշնության կառավարությանը․ երկօրյա ժամկետում սահմանել օտարերկրյա այն պետությունների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են կատարել Ռուսաստանի Դաշնության, ռուսական իրավաբանական անձանց եւ ֆիզիկական անձանց նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Комментариев нет: