Facebook-ն արգելել է ռուսական պետական ​​լրատվամիջոցների գովազդը եւ մոնետիզացիան իր սոցցանցում - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

2/26/2022

Facebook-ն արգելել է ռուսական պետական ​​լրատվամիջոցների գովազդը եւ մոնետիզացիան իր սոցցանցում

 Facebook-ի կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյհերը հայտարարել է, որ սոցիալական ցանցը՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, արգելում է ռուսական պետական ​​լրատվամիջոցների գովազդը եւ մոնետիզացիան իր սոցցանցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։   




Գլեյհերի խոսքով՝ Facebook-ն «ուշադիր հետեւում է Ուկրաինայի իրավիճակին»։ 


Նա հավելել է, որ սոցցանցը շարունակում է պիտակավորել Ռուսաստանի Դաշնության պետական ​​լրատվամիջոցները։


Комментариев нет: