Սլովենիան պաշտոնապես ծանուցել է Ռուսաստանի Դաշնությանը այսօրվանից ռուսական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելու մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական ավիաընկերություններից մեկի աղբյուրը։
«Սլովենիան NOTAM-ներ է ուղարկել ռուսական ավիաընկերություններին երկրի երկինքը փակելու համար»,- ասել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լատվիան պաշտոնապես փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։
No comments:
Post a Comment