ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների և գործընկերների հետ համակարգմամբ հզոր պատասխան է տալիս Ուկրաինա Ռուսաստանի չարդարացված, չհրահրված և կանխամտածված ներխուժմանը։
Համապարփակ կերպով այդ միջոցառումները, ինչպես նաև ՌԴ-ի դեմ արդեն իսկ ընդունված սահմանափակումները, Ռուսաստանի համար կստեղծեն աննախադեպ դիվանագիտական և տնտեսական ծախսեր և էլ ավելի կմեկուսացնեն նրան համաշխարհային ֆինանսական համակարգից և միջազգային հանրությունից։
Պուտինի և Լավրովի դեմ պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող ակտիվների արգելափակում և ամերիկացի ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար նրանց հետ գործարքներ կատարելու արգելք։
Комментариев нет:
Отправить комментарий