Ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

2/21/2022

Ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

 «Եվրանեսթի» երկրների պատվիրակությունների կազմում ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ադրբեջանա-հայկական հարաբերությունները, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Սպուտնիկ Ադրբեջանի փոխանցմամբ` АПА -ին ասել է ադրբեջանական պատվիրակության անդամ Թաիր Միրկիշիլին։

«Ես ասացի, որ առաջին անգամ եմ Երևանում, և որ ադրբեջանական պատվիրակության այցը պետք է դիտարկել որպես կայուն խաղաղության նկատմամբ մեր երկրի բարի կամքի ևս մեկ ցուցիչ։ Ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում»,- ասել է Միրկիշիլին։


Комментариев нет: