Կիևում ռուս զինվորականները փորձում են զավթել ՋԷԿ-6-ը, որը գտնվում է Տրոեշինա թաղամասում։ Ուկրաինայի ԶՈւ-ն դիմադրություն է ցույց տալիս։Այս մասին հայտնում է Հատուկ կապի և տեղեկատվության պաշտպանության պետական ծառայությունը։
Գերատեսչությունը հայտնում է, որ հարվածներ են հասցվում նաև Բերեստեյսկայա մետրոկայարանի շրջանում գտնվող զորամասին։ Քաղաքում պայթյունների ու կրակոցների ձայներ են լսվում։
ԶԼՄ-ները հայտնում են, որ Հաղթանակի պողոտայում՝ Բերեստեյսկայա մետրոյի մոտ գտնվող կամուրջը պայթեցվել է։ Ռուսական զորքերը շարժվում են Շուլյավսկայա մետրոկայարանի ուղղությամբ։
Комментариев нет:
Отправить комментарий