Բրիտանիան փակում է իր նավահանգիստները Ռուսաստանի համար և սառեցնում է ևս 3 ռուսական բանկերի ակտիվները - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

2/28/2022

Բրիտանիան փակում է իր նավահանգիստները Ռուսաստանի համար և սառեցնում է ևս 3 ռուսական բանկերի ակտիվները

 Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանթ Շեփսը խնդրել է երկրի բոլոր նավահանգիստներին՝ մուտքի թույլտվություն չտալ ռուսական որևէ նավի։ Այս մասին Twitter-ում հայտնել է տրանսպորտի նախարարը։



«Այսօր ես գրեցի Մեծ Բրիտանիայի բոլոր նավահանգիստներին՝ խնդրելով, որ մուտք չտրվի ռուսական դրոշով որևէ նավի, որը պատկանում է, վերահսկվում, վարձակալվում կամ շահագործվում է Ռուսաստանի կողմից: Հաշվի առնելով Պուտինի գործողությունները Ուկրաինայում՝ ես հասկացրել եմ, որ այդ նավերը ողջունելի չեն այստեղ»,- ասել է նա: Նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Լոնդոնը որոշել է սառեցնել ևս 3 ռուսական բանկի՝ VEB-ի, «Սովկոմբանկ»-ի և «Օտկրիտիե բանկ»-ի ակտիվները:



Բացի այդ, Մեծ Բրիտանիան ռուսական բանկերի համար սահմանափակումներ կսահմանի ֆունտ սթեռլինգով անկանխիկ ֆինանսական գործարքների համար։ Նշվում է, որ այս միջոցը, մասնավորապես, կազդի «Սբերբանկ»-ի վրա: «Քանի որ ռուսական առևտրի ավելի քան 50%-ն իրականացվում է դոլարով և ֆունտ սթերլինգով, ապա ԱՄՆ-ի հետ համատեղ իրականացվող այս սահմանափակումները կվնասեն աշխարհի հետ առևտուր անելու ՌԴ-ի հնարավորությանը»,- ասել է նա:


Թրասը ասել է նաև, որ պլանավորված տնտեսական միջոցները բրիտանական կապիտալի շուկաներ մուտքից մեկուսացնելու են բոլոր ռուսական ընկերությունները՝ մոտ 3 միլիոն ձեռնարկություն:


Комментариев нет: