Դու արժանի ես այն ամենին, ինչ քեզ հետ կատարվում է․ ինչպե՞ս է Գոհար Ավետիսյանի առողջական վիճակը երրորդ վիրահատությունից հետո - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

12/06/2021

Դու արժանի ես այն ամենին, ինչ քեզ հետ կատարվում է․ ինչպե՞ս է Գոհար Ավետիսյանի առողջական վիճակը երրորդ վիրահատությունից հետո

 Ինչպես գիտեք, հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն օրեր առաջ պլաստիկ վիրահատության է դիմել։ Դեկտեմբերի 2-ին նրա վիրահատությունից 6 օր անց նրան դուրս են գրել հիվանդանոցից, որից հետո վերջինիս մոտ սկսվել է արյունահոսություն։ Գոհար Ավետիսյանին նորից տեղափոխելեն հիվանդանոց և նորից վիրահատել։



Գոհարն այսօր իր հետևորդների հետ կիսվել է, թե ինչպես է իրեն զգում այժմ։


«Ես գիտեմ, որ դուք սպասում եք իմ վերադարձին, բայց ես միշտ չէ, որ ունեմ ուժ։ Ես մտածում էի մի քանի օր ընդհանրապես չմտնել ինստագրամ, որովհետև իմ ձեռքերը ցավում են, բայց տեսնելով ձեր երեկվա նամակները՝ ճիշտ գտա, գոնե առողջական վիճակիս մասին ձեզ տեղեկացնել»,-անկեղծացել է Գոհար Ավետիսյանը։


Պարզվում է, որ Գոհարին ինչպես դրական ու պոզիտիվ նամակներ են ուղարկում իր հետևորդները, այնպես էլ բացասական։ Հետևորդներից մեկը Գոհարին գրել է, որ վերջինս արժանի է նրան, ինչ իր հետ կատարվում է։ Սրան անդրադարձել է Գոհարը։


«Այն մարդիկ, ովքեր ինձ սիրում են և այն մարդիկ, ովքեր ինձ ատում են․․․պատասխանը մեկն է՝ ես ձեզ նույնպես»,-գրել էր նա։


Գոհարը իր հետևորդներին պատմել է, որ եթե անգամ առավոտյան արթնանում է բարձր տրամադրությամբ, մի քանի ժամ անց նրա ինքնազգացողությունը վատթարանում է։


Նշենք, որ Գոհարը պլաստիկ վիրահատության էր գնացել, որպեսզի վերացներ մարմնի ավելորդ մաշկը։


Սեդա Մակարյան 


armdaily



Комментариев нет:

կարդացեք նաև