Կենդանակերպի նշանները, որոնց միջև ամենաբուռն կիրքն է առաջանում - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/03/2021

Կենդանակերպի նշանները, որոնց միջև ամենաբուռն կիրքն է առաջանում

 Կենդանակերպի որոշ նշանների հարաբերություններում շատ ուժեղ կիրք և քիմիա է առաջանում։ Ընկերներն ու ծանոթները հաճախ հարցնում են, թե որն է այդքան մեծ սիրո գաղտնիքը։ Իրականում ոչ մի գաղտնիք էլ չկա, պարզապես նրանք կատարյալ զույգ են։ Իսկ թե որոնք են այդ զույգերը, պարզենք միասին։





Խոյ և Կարիճ


Երկուսի հովանավորն էլ Մարսն է, երկուսն էլ տեմպերամենտով և ուժեղ անհատներ են։ Նրանց կիրքը թույլ չի տալիս, որ խնդիրներն ազդեն իրենց հարաբերությունների վրա, այնպես որ, նրանց ամուսնությունը հավերժ է։


Կշեռք և Ձկներ


Երազկոտ Ձուկը իդեալիստ Կշեռքի հետ կառուցում են երևակայության և ռոմանտիկայի իրենց աշխարհը։ Նրանք կարողանում են միմյանց երջանկացնել ուշադրության նուրբ ժեստերով և բուռն սեռական կյանքով։




Առյուծ և Ցուլ


Այս երկուսը առանց քաշվելու հրապարակային էլ ցուցադրում են իրենց զգացմունքները։ Առյուծի և Ցուլի հարաբերությունները շատ վառ են, զգայական և կրքոտ։ Նրանք չեն դավաճանում միմյանց, քանի որ շատ նվիրված են և երբեք թույլ չեն տալիս, որ զգացմունքները մարեն։


Աղեղնավոր և Կույս


Աղեղնավորը ազատություն է տալիս Կույսին, իսկ Կույսը զսպում է Աղեղնավորին չմտածված քայլերից։ Նրանք մե՛րթ ձգում են միմյանց, մե՛րթ վանում։ Դա օգնում է նրանց հարաբերություններում պահպանել կիրքն ու հետաքրքրությունը։






Այծեղջյուր և Ջրհոս


Այծեղջյուրն  օրենքի մարդ է։ Նա հարգում է դիմացինի անձնական սահմանները և նույնն էլ ուրիշներից է պահանջում։ Ջրհոսն իսկական խռովարար է, որը թքած ունի ուրիշի անձնական սահմանների և կանոնների վրա։ Այծեղջյուրը շատ զուսպ է շրջապատում, և Ջրհոսը գիտի, թե ինչպես բացի նրան։ Կիրքը այս երկու նշանների միջև անխուսափելի է։




Երկվորյակ և Խեցգետին


Այս զույգի հարաբերությունները նման են «ամերիկյան բլուրներին», քանի որ հույզերը ղեկավարելիս նրանք շատ անկանխատեսելի են լինում։ Նրանց մոտ միշտ «դրայվ» է հարաբերություններում, բայց այստեղ դրականն այն է, որ նրանք երբեք կողքի վրա հարաբերություններ չեն փնտրում, քանի որ ունեցած հույզերն ու բարդ հարաբերություններն էլ լրիվ բավարար են։



Комментариев нет: