Իրանի ԱԳՆ-ն կողմերին նախազգուշացրել է իր տարածքի հարձակման անթույլատրելիության մասին - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/09/2021

Իրանի ԱԳՆ-ն կողմերին նախազգուշացրել է իր տարածքի հարձակման անթույլատրելիության մասին

 Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկրների կողմից իր տարածքի վրա ցանկացած հարձակում անթույլատրելի է համարում: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում:



«Հայտարարում ենք, որ հակամարտող երկրների կողմից մեր տարածքի վրա իրականացված ցանկացած հարձակում անընդունելի է, և լրջորեն զգուշացնում ենք, որ կողմերն անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն այս առնչությամբ»,- ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:


Խաթիբզադեն ընդգծել է նաև, որ «անհրաժեշտ է հարգել խաղաղ բնակչության վրա հարձակում չգործելու սկզբունքը»:


«Անհրաժեշտ է դադարեցնել բախումները և իրական երկխոսություն սկսել: Թեհրանը պատրաստ է այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- հավելել է նա:



Комментариев нет: