ՃՏՊ-ների աճը անհանգստացնող է. Ոստիկանության շտաբի պետ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/27/2021

ՃՏՊ-ների աճը անհանգստացնող է. Ոստիկանության շտաբի պետ

 Ոստիկանությունում մշտապես իրականացվում են ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը:



«Ներկա դրությամբ ունենք որոշակի անհանգստացնող պատկեր ճանապարհատրանսպորտային պատահարների աճի հետ կապված: Կան ուսումնասիրություններ, կան վերլուծություններ այս ուղղությամբ: Իհարկե, պատահարների պատճառները տարբեր են' ունենք պատահարներ վարորդների մեղավորության հետևանքով, խնդիրներ կան ճանապարհների և ենթակառուցվածքների հետ կապված, հնարավոր լուսավորության պակասի հետևանքով և այլն: Այս բոլորը վերլուծվում են և թիրախավորվում են այդ հատվածները և իրականացվում են համապատասխան միջոցառումներ»,- ասաց Մկրտչյանը:



Ոստիկանության շտաբի պետի կարծիքով' միջոցառումների իրականացման արդյունքում իրավիճակը որոշակի չափով զսպվում է, այդուհանդերձ, ըստ Մկրտչյանի, անհրաժեշտություն կա համալիր միջամտության, ինչը և հիմա իրականացվում է:




Комментариев нет: