Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պապարացիները կրկին լուսանկարել են հայտնի դերասան ու կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ:
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը պաշտոնապես հանդիպում են: Նրանց այս շաբաթ մի քանի անգամ տեսել են միասին ժամադրության գնալիս, իսկ երբ «բռնացրել են» միմյանց ձեռք բռնած, սիրավեպի մասին լուրերը հաստատվել են:
41-ամյա Քարդաշյանին ու 28-ամյա Դեւիդսոնին միասին Փալմ Սփրինգսում երեկ նկարել է Daily Mail-ը. նրանք ամենօրյա հագուստով զբոսնելիս են եղել Դեւիդսոնի տարեդարձից հետո:
Ավելի վաղ People-ին հայտնի էր դարձել, որ դերասանի տարեդարձին Քարդաշյանը երեկույթ է կազմակերպել իր մայրիկի՝ Քրիս Ջենների տանը: Դեւիդսոնը 28 տարեկան է դարձել նոյեմբերի 16-ին: Քարդաշյանն ու Դեւիդսոնը ծանոթացել են հոկտեմբերին NBC ալիքի Saturday Night Live շոուի ժամանակ: Նրանք մարմնավորել են Ժասմինին եւ Ալադինին եւ համբուրվել եթերում:
Комментариев нет:
Отправить комментарий