Ոնց եք պատկերացնում, ես իմ հեռախոսը տամ էս իշխանություններին, որ կատարեն փորձաքննություն. Վանեցյան - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/26/2021

Ոնց եք պատկերացնում, ես իմ հեռախոսը տամ էս իշխանություններին, որ կատարեն փորձաքննություն. Վանեցյան

 «Հենց ներկայացնենք հայց ասելու են՝ ձեր հեռախոսը պիտի առգավենք և նշանակենք փորձաքննություն». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նախօրեին Apple ընկերությունից ստացված նամակին, թե հարձակում է իրականացվել Pegasus ծրագրով։ 



«Ոնց եք պատկերացնում, ես իմ հեռախոսը տամ էս իշխանություններին, որ նրանք կատարեն փորձաքննություն և կատարեն օբյեկտիվ քննություն: Դա ուղղակի անհնար է, քանի որ մենք վերջին տարիներին տեսնում ենք բազմաթիվ ապօրինի քրեական գործեր, բազմաթիվ կալանավորված մարդիկ. այսօր մենք ունենք նույնիսկ կալանավորված պատգամավորներ, որոնց կալանավորում են երկրի պաշտոնը  բախտի բերմամբ թե պատահմամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ցանկության կամ անմիջական ցուցումի արդյունքում»,- նշեց Վանեցյանը:

Комментариев нет: