«Սև ուրբաթ». ամենասարսափելի ու զավեշտալի դեպքերը - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/29/2021

«Սև ուրբաթ». ամենասարսափելի ու զավեշտալի դեպքերը

 Պատմական ակնարկ

«Սև ուրբաթ» տերմինն առաջին անգամ օգտագործվել է ոչ թե Գոհաբանության տոնին (Thanksgiving) հաջորդող օրվա զեղչերը խորհրդանշելու համար, այլ ֆինանսական ճգնաժամի պատճառով, մասնավորապես՝ ԱՄՆ ոսկու շուկայի փլուզումը 1869 թվականի սեպտեմբերի 24-ին։



Ուոլ Սթրիթի 2 անխիղճ ֆինանսիստներ՝ Ջեյ Գուլդը և Ջիմ Ֆիսկը, որոնք շահագործում էին Erie երկաթուղին, որոշեցին հավելյալ գումար վաստակել՝ շուկաներում թանկացում հրահրելով:



Ձեռնարկատերերը ոսկի էին գնում և սպասում հացահատիկի գների բարձրացմանը: Հացահատիկի գնի բարձրացման հետ մեկտեղ ավելի շատ գումար էր ծախսվում այն տեղափոխելու համար, քանի որ երկաթուղու սակագինը բարձրացել էր։


Ջեյ Գուլդը և Ջիմ Ֆիսկը

Գուլդը 7 միլիոն դոլար է ներդնում խաբեության մեջ, որից հետո դոլարի գինն աճում է 40%-ով։ Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ոսկու գները կտրուկ աճում են։ Պետությունը որոշեց միջամտել իրավիճակին և մի սեպտեմբերյան ուրբաթ օր դավադրությունը բացահայտվեց՝ ֆոնդային շուկան թողնելով ազատ անկման՝ սնանկացնելով բոլորին՝ Ուոլ Սթրիթի բարոններից մինչև ֆերմերներ:


Իրական սև ուրբաթը


Խարդախությունը զգալիորեն հարվածեց Նյու Յորքի ֆոնդային բորսային և երկաթուղային շատ ընկերությունների բաժնետոմսերին. դրանք փաստացի արժեզրկվեցին և վերածվեցին սպեկուլյացիայի գործիքի։ Ամերիկյան շուկայում ոսկու փոխարժեքի անկման օրը պատմության մեջ մտավ «Սև ուրբաթ» անվամբ:


«Սև ուրբաթ» տերմինի ծագման այլընտրանքային տարբերակներ շատ կան, դուք եք որոշում, թե որ մեկին հավատաք: Բայց, այնուամենայնիվ, այսօր այն ասոցացվում է մեծ, շատ մեծ զեղչերի, ինչպես նաև սարսափելի և զավեշտալի պատմությունների հետ:


2008 թվականի նոյեմբերին Սև ուրբաթ օրվա մեկնարկի ժամանակ հաճախորդների հուզված ամբոխը Լոնգ Այլենդի Walmart առևտրի կենտրոնում ոտնահարել է 34-ամյա աշխատակցին և սպանել: Այդ օրը մի քանի մարդ ևս վիրավորվել է, այդ թվում՝ 28-ամյա հղի կին։ Նա հոսպիտալացվել է՝ տարբեր ծանրության վնասվածքներով։

2009 թվականի դեկտեմբերին Գերմանիայի Աաքեն քաղաքում Սուրբ Ծննդյան նախօրեին տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Ականատեսների վկայությամբ, տարեց տղամարդը փորձել է եղբոր ու մոր հետ խանութ եկած կնոջ ձեռքից խլել անվճար մթերային սայլակը։ Սակայն վերջինին օգնության է հասել կրտսեր եղբայրը, որը վերցրել է սայլն ու թոշակառուին տապալել հատակին։ Միջադեպն այսքանով չի ավարտվել: Զայրացած տղամարդը պանրի և երշիկեղենի բաժնում կռիվ է հրահրել՝ օգտագործելով տարբեր զենքեր, օրինակ՝ սալյամի փայտիկ և պարմեզանի 2 կիլոգրամանոց կտորներ։ Շոկի մեջ գտնվող գնորդներին հանգստացնելու համար խանութի ղեկավարությունը ոստիկանություն և շտապօգնություն է կանչել:


2012 թվականին նոյեմբեր ամսին Կալիֆորնիայի Սանտա Կլարա շրջանի բնակիչ 48-ամյա Արվինդ Թանդելն իր կնոջն ու 4 դստեր հետ գիշերային զեղչերով խանութ է շտապել: Վերադարձի ճանապարհին մեքենան վթարի է ենթարկվել՝ բախվելով ոստիկանական մեքենային. 4 դուստրերից 2-ը տեղում մահացել են։ Ոստիկանության տվյալներով՝ մահվան պատճառն ամրագոտու բացակայությունն է եղել։ Ավելի ուշ պարզվել է, որ աղջիկները չեն կապել ամրագոտիները՝ մեքենայում մեծ քանակությամբ գնումներ ունենալու պատճառով։ Բացի այդ, զեղչերի պատճառով տղամարդը 20 ժամից ավելի չէր քնել։


2013 թվականին Լաս Վեգասի մի բնակիչ Target առևտրի կենտրոնում հեռուստացույց է գնում և որոշում ինքնուրույն տեղափոխել այն այլ փողոցում կայանված իր մեքենա: Ճանապարհին հանդիպում է ատրճանակով զինված հարձակվողի, որը պահանջում է հեռուստացույցով տուփը: Նրանց միջև ծեծկռտուք է սկսվում, որի ընթացքում գնորդը մի քանի հրազենային վիրավորում է ստանում ստամոքսի շրջանում, բայց ողջ է մնում: Հեռուստացույցի ճակատագիրն անհայտ է:

 


1996 թվականին ԱՄՆ-ի Ակրոն քաղաքի բնակիչ մի կին երազում էր հսկայական հեռուստացույց գնել: Սև ուրբաթ օրվան ընդառաջ՝ վաճառքից 2 շաբաթ առաջ վրան է տեղադրում էլեկտրոնիկայի խանութի մուտքի մոտ, իսկ ուրբաթ երեկոյան նրան հոսպիտալացրել են հիպոթերմիայի պատճառով։

2014 թվականին Walmart խանութների ցանցում հերթական տհաճ միջադեպն է տեղի ունեցել։ Հաճախորդներից մեկը միտումնավոր զինվել էր պղպեղի սփրեյով։ Ճանապարհ բացելու նպատակով սփրեյը ցողում էր այլ հաճախորդների վրա։ Հաճախորդին օգնում էին իր 2 փոքր երեխաները՝ ծեծելով և հրելով այլ մարդկանց: Այդ օրն ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել:




Комментариев нет: