Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ահաբեկչության նոր տեսակի մասին - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/09/2021

Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ահաբեկչության նոր տեսակի մասին

 Ապագայում hամաճարակները կարող են սպառնալ աշխարհին ոչ միայն բնական պատճառներով, այլ նաև կենսաահաբեկիչ հանցագործների պատճառով: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ահաբեկչության այս նոր տեսակի սպառնալիքի մասին, հայտնում է Guardian-ը։



Նման համաճարակները կարող են ավելի լուրջ լինել, քան ներկայիս SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակը, ասել է Գեյթսը: Միլիարդատերը կարծում է, որ հիվանդությունների դեմ պայքարելու համար մարդկությունը պետք է ներդրումներ կատարի տեխնոլոգիական զարգացման մեջ՝ շատ ավելի էժանացնելու պատվաստանյութերի մշակումն ու արտադրությունը և ավելացնելու դրանք արտադրող գործարանների թիվը։


Ապագայի պատվաստանյութը, կարծում է Գեյթսը, նման կլինի ձեռքի վրա սպեղանի պես և օգտակար կլինի նույնիսկ սովորական ժամանակներում՝ առանց համաճարակի:

Комментариев нет: