Շուռնուխում նոր թաղամաս է կառուցվում - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/26/2021

Շուռնուխում նոր թաղամաս է կառուցվում

 Շուռնուխի նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են:



Կառավարության նիստին այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը' պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես է ընթանում Շուռնուխի նոր թաղամասի շինարարությունը:


Ղուլարյանը նշեց, որ շինարարությունն ընթացքի մեջ է, կային որոշակի խնդիրներ, բայց հիմա աշխատանքները վերսկսված են ամբողջ թափով:


«Շաբաթ օրն այնտեղ ենք եղել։ Աշխատանքներն ընթանում են և հույս ունենք, որ պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ամբողջությամբ կավարտենք»,-նշեց Ղուլարյանը:

Комментариев нет: