44-օրյա պատերազմի մասնակիցները պարային ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

11/27/2021

44-օրյա պատերազմի մասնակիցները պարային ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը

 «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» բուժում ստացող 44-օրյա պատերազմի մասնակիցները պարային ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը։



Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել եւ կից գրել, որ «րոպեներ անց մեր տղաներն իրենց անկրկնելի ու հաղթական պարով ելույթ կունենան սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը»։


Ավելի ուշ «Զինվորի տան» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տղաների ելույթի վերջին հատվածը, որում հանդիսատեսը բուռն ծափերով արձագանքում է պարային ելույթով հանդես եկած տղաներին, որոնք նստած են  անվասայլակին։



Տղաների մասնակցությամբ պարային ելույթի ամբողջական տեսանյութը կհրապարակվի ավելի ուշ։



Комментариев нет:

կարդացեք նաև