Անօդաչու թռչող սարքերի մշակման իրանական ծրագրի կանգնեցման համար ԱՄՆ-ը կընդունի ցանկացած միջոցառում, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«ԱՄՆ-ը կօգտագործի բոլոր հասանելի գործիքները, ներառյալ պատժամիջոցները, կանխելու, զսպելու և ոչնչացնելու մատակարարումների ցանցերը, որոնք Իրանին ապահովում են անօդաչու սարքերի հետ կապված նյութերով ու տեխնոլոգիաներով»,-ասել է պետքարտուղարը։
Ուրբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանափակումներ է մտցրել 4 իրանցիների և Իրանում տեղակայված 2 ընկերության նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, աջակցություն են ցուցաբերել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար անօդաչուների ստեղծման գործում։ Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները խաթարում են վստահությունը Վաշինգտոնի հանդեպ և միջուկային գործարքին վերադառնալու հարցում։
Комментариев нет:
Отправить комментарий