Սոցցանցերում առկա լուրերը, թե Հարավ գյուղին հարակից դիրքերը գնդակոծվում են, չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

10/16/2021

Սոցցանցերում առկա լուրերը, թե Հարավ գյուղին հարակից դիրքերը գնդակոծվում են, չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ

 Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր,  գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ասված է Արցախի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում:



Արցախի Պաշտպանության բանակն առավոտյան հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։



«Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- հայտնել էր Արցախի ՊԲ-ն:


Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ըստ ՊԲ նախօրեի հաղորդագրություններից մեկի, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ Պաշտպանության բանակի՝ հայկական կողմը դիրքային եւ տարածքային կորուստ չի ունեցել:


Դրանից ժամեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ էր տարածել, թե ՊԲ ուժերը կրակոցներ են արձակել ադրբեջանական ավտոշարասյան վրա, եւ իբրեւ հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Արցախի Պաշտպանության բանակն ավելի ուշ տարածած հաղորդագրություններով հերքել էր ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները՝ հայտնելով, որ դրանք ապատեղեկատվություն են՝ շեշտելով միաժամանակ, որ հայկական կողմը հավատարիմ է մնում կրակի դադարեցման ռեժիմին:


Комментариев нет: