Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն հասնում է, վախկոտ դասալիքի պես փախավ այնտեղից. Ալիևը՝ Սերժ Սարգսյանի մասին - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

10/04/2021

Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն հասնում է, վախկոտ դասալիքի պես փախավ այնտեղից. Ալիևը՝ Սերժ Սարգսյանի մասին

 Եթե Սերժ Սարգսյանը խոսում է քաջության մասին, թող գա այստեղ որպես տղամարդ: Տեսեք, ես այստեղ եմ: Եթե համարձակություն ունեք, եկեք այստեղ: Հակառակ դեպքում Երևանում նստած՝ չես կարող քեզ հերոս երևակայել:



Այս մասին այսօր Մատաղիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Հայ ժողովուրդը նրան ենթարկել է լավագույն պատժի, վռնդել է պաշտոնից: Առաջին դասալիքն ինքն է: Որովհետեւ պատերազմի ժամանակ նա եկավ Խանքենդի (Ստեփանակերտ), կարծես թե այնտեղ ինչ-որ գործեր էր անելու: Բայց երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն հասնում է և գուցե ականջներից բռնելով՝ հասցնելու է Բաքու, նա վախկոտ, դասալիքի պես փախավ այնտեղից:


Ես նրան Սերժիկ Սարգսյան եմ անվանում ոչ թե նրա համար, որ ուզում եմ նվաստացնել, այլ որովհետև սա նրա իրական անունն ու ազգանունն է: Այս տվյալները մեր արխիվներում են: Սերժիկ Սարգսյան է գրված իր ծննդյան վկայականում, այդպես է գրված իր «Կոմսոմոլի» տոմսում: Հետո նա փոխվեց Սերժ Սարգսյանի: Կարծես Սերժը, ինչպես ասում են, ընդունելի անուն է»,- ասել է Ալիևը:

Комментариев нет: