հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրիլա» խաղատան դիմաց ճակատ-ճակատի բախվել են Mercedes G 63 մակնիշի 10 QC 777 համարանիշի և Opel մակնիշի 36 XR 485 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։
No comments:
Post a Comment