«Թուրքիան կկnրծшնվի Ռուսաստանի ձեռքով , Ստամբուլը կլինի նորից քրիստոնեական , Հայերը մեծ դժվարությոնից հետո կունեան…» . Հույն հայտնի պայծառատեսը uենuացիnն հայտարարություն է արել. Ինչ է կատարվել. Մանրամասներ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

7/19/2021

«Թուրքիան կկnրծшնվի Ռուսաստանի ձեռքով , Ստամբուլը կլինի նորից քրիստոնեական , Հայերը մեծ դժվարությոնից հետո կունեան…» . Հույն հայտնի պայծառատեսը uենuացիnն հայտարարություն է արել. Ինչ է կատարվել. Մանրամասներ

 

Ընդհանրապես, Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հայտարարված նպատակն է «պայքարը ահաբեկչական PKK-ի անդամների դեմ»:




Բացի այդ՝ թուրքական պաշտոնական քարոզչությունը անհրաժեշտության դեպքում օգտագործում է նաև 1920թ. Թուրքիայի խորհրդարանում ընդունված «Ազգային ուխտ»-ը, ըստ որի՝ Թուրքիայի «իրական» սահմանների մեջ էր մտնում նաև Իրաքի հյուսիսային քրդաբնակ հատվածը, ընդհուպ մինչև Քիրքուքի շրջան (այս շրջանում այժմ բնակվում են նաև թուրքոման/թուրքմեն ժողովուրդները, որոնք Իրաքի վրա ներազդելու Թուրքիայի լծակներից մեկն են)։


Թուրքիայի ներկայիս սահմանը Vs. Թուրքիայի սահմանը ըստ «Ազգային ուխտ»–ի

2008թ. փետրվարի 22-ին Թուրքիան PKK-ի դեմ սկսեց «Արև» ռազմական գործողությունը (“Güneş Harekâtı”)՝ ներխուժելով Իրաքի տարածք։ Ուսումնասիրվող ժամանակաշրջանում սա Թուրքիայի առաջին լայնամասշտաբ ցամաքային ներխուժումն էր Իրաք։


 


Իրաքի կենտրոնական իշխանությունը՝ Բաղդադը, հայտարարեց, որ թեպետ Թուրքիան իր գործողությունները «երկրի սահմանները պաշտպանելու լեգիտիմ իրավունք» է անվանում, սակայն Իրաքի տարածք ներխուժելն անընդունելի է և «ոտնահարում է իր ինքնիշխանության իրավունքը»։


Մեկ շաբաթ անց՝ փետրվարի 29-ին, ԱՄՆ մի քանի զգուշացումից հետո Թուրքիան հայտարարեց իր զորքը Իրաքից դուրս բերելու մասին։


Իրաքի տարածքից դուրս գալուց հետո, իբրև հարևանների հետ հարաբերությունները բարելավելու քաղաքականության շարունակություն, 2008թ. ամռանը, 18 տարում առաջին անգամ, Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Իրաք։


Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին Բաղդադի օդանավակայանում դիմավորում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. 10 հուլիսի, 2008թ.

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին Բաղդադի օդանավակայանում դիմավորում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. 10 հուլիսի, 2008թ.

Այցի ընթացքում՝ հուլիսի 10-ին կողմերը կնքեցին համաձայնագիր «Երկու երկրների միջակառավարական բարձր մակարդակի հարաբերությունների խորհրդի» ստեղծման մասին։ Սա նախատեսում էր համագործակցության տարբեր ոլորտներում, ինչպես նաև Թուրքիան պետք է աջակցեր Բաղդադին «ահաբեկիչների դեմ պայքարում»։


Բացի այդ՝ երկու երկրների վարչապետերը տարին առնվազն մեկ, իսկ տարբեր ոլորտների նախարարները` տարին երեք անգամ, պետք է հանդիպեին և քննարկեին աշխատանքային հարցեր։ Երկու երկրների մայրաքաղաքներում երեք ամիսը մեկ պետք է կազմակերպվեր բարձրաստիճան պաշտոնյաների համաժողովներ։ Սակայն, պետք է նշել, որ այս համաժողովները մինչ այսօր հրավիրվել են ընդամենը երեք անգամ (2009, 2014 և 2017թթ.)։


Ինչպես և նախատեսված էր՝ համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց՝ 2009թ. հոկտեմբերին, Էրդողանը կրկին այցելեց Բաղդադ։ Այս անգամ նրան ուղեկցում էր 9 նախարար։ Այցի ընթացքում միջկառավարական խորհրդի նիստից հետո Իրաքն ու Թուրքիան կնքեցին տարբեր ոլորտներում համագործակցության 48 պայմանագիր, համաձայնություն ձեռք բերվեց առևտրի ծավալը եղած 5 մլրդից մինչև 20 մլրդի բարձրացնելու։


Նույն տարվա մարտին՝ 33 տարում առաջին անգամ, Իրաք էր այցելել նաև Թուրքիայի նախագահը՝ Աբդուլլահ Գյուլը։ Ավելին՝ այդ տարի Թուրքիան հյուպատոսություններ բացեց Բասրայում և Մոսուլում։


Չնայած 2008թ. երկու երկրների միջև վերսկսվեցին բարձր պաշտոնական այցերն ու շփումները, Թուրքիան զերծ չմնաց նաև Բաղդադի ներքին գործերին խառնվելուց. դեռ 2010թ. The New York Times թերթը գրում էր, որ Թուրքիան գաղտնի ֆինանսավորում է Իրաքում ազգայնական և հակաքրդական սուննի կուսակցություններին։ Ավելին՝ 2010թ. Իրաքում անցկացվելիք խորհրդարանական հետպատերազմյան առաջին ընտրություններին Թուրքիան աջակցում էր իրեն աշխարհիկ հայտարարած «Ալ-Իրաքիյա» կոալիցիային, որն ուներ և՛ սուննի, և՛ շիա ղեկավարներ (այդ թվում նաև գործող վարչապետ Նուրի ալ-Մալիկիի հիմնական հակառակորդ, շիա Այադ Ալավին)։


Ալավիի գլխավորած կոալիցիան հաղթեց խորհրդարանական ընտրություններում, սակայն Ալ-Մալիկին արդյունքները բողոքարկեց, ինչը մի քանի ամիս անց ավարտվեց իր հաղթանակով և վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելով։ Ալավին դարձավ անվտանգության խորհրդի քարտուղար։


Իրաքի 2010թ. ընտրությունների արդյունքները։ Աղբյուր՝ The New York Times

Իրաքի 2010թ. ընտրությունների արդյունքները։ Աղբյուր՝ The New York Times

Մալիկիի նոր կառավարության հետ Թուրքիայի հարաբերություններն այդքան էլ սահուն չընթացան։


2012թ. Իրաքում զանգվածային սպանություններ կատարած զինյալների խմբի ղեկավարման մեղադրանքով մահվան դատապարտեցին «Ալ-Իրաքիյայի» սուննի ղեկավար, երկրի նախկին փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմիին, ով նախ փախավ Իրաքյան Քրդստան, ապա ապաստանեց Թուրքիայում ու ստացավ երկրի իշխանությունների աջակցությունը։ Չնայած Բաղդադի համառ պահանջներին, Թուրքիան հրաժարվեց արտահանձնել Հաշիմիին։


Բացի այդ՝ 2011թ. Սիրիայում սկսած պատերազմի վերաբերյալ ևս Մալիկին ու Էրդողանը տարբեր դիրքորոշումներ ունեին, քանի որ Իրաքը Սիրիայի կառավարության կողմնակիցն էր, իսկ Թուրքիան սատարում էր հակակառավարական ուժերին։ Այս խնդրի շուրջ երկու կողմերից փոխադարձ մեղադրական հայտարարություններ հնչեցին։


Մալիկիի հետ լարվածությունը որոշ դեպքերում ուներ նաև կրոնական երանգներ. ինչպես տեսանք՝ սուննի Թուրքիան փորձում էր գերակշիռ շիա ղեկավարություն ունեցող Իրաքում քաղաքական ասպարեզ մտցնել սուննիներին, միաժամանակ մեղադրելով Մալիկիին Իրաքում շիաների, սուննիների ու քրդերի միջև խտրականություն դնելու համար:


Բաղդադի հետ հարաբերությունները միաժամանակ սրվում էին նաև Իրաքի հյուսիսում քրդական ինքնավար շրջանի՝ Էրբիլի հետ Թուրքիայի զուգահեռ շփումների ֆոնին. 2008թ-ից Էրբիլ-Անկարա հարաբերություններում դրական դինամիկա էր սկսվել, իսկ 2009-ին էլ, պաշտոնական այցով, Էրբիլ էին մեկնել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայան։


Սա էր պատճառը, որ 2012թ. դեկտեմբերին, երբ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը պետք է մեկներ Իրաք՝ Էրբիլում «Նավթ-գազ» կոնֆերանսին մասնակցելու համար, Բաղդադն արգելեց թուրքական ինքնաթիռի մուտքն իր տարածք։


Комментариев нет: