Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները (լուսանկար) - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

7/31/2021

Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները (լուսանկար)

 Ամառվա շոգի և մարդկային գործոնի պատճառով Թուրքիայի Մերսին, Ադանա, Անթալիա և Օսմանիե նահանգները հայտնվել են անտառային հրդեհների թիրախում, Ermenihaber-ը:



Առավել վտանգավոր իրավիճակ է Անթալիայում: Մանավգաթ շրջանում անտառային հրդեհներն արդեն հասցրել են վնաս պատճառել տներին ու բնակիչներին։ Հրդեհի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 62 մարդ է տուժել։ Նրանցից 3-ը այրվածքներ ունեն, 2-ը՝ կոտրվածքներ, իսկ 57-ը տուժել են ծխի պատճառով։



Ադանայում անտառային հրդեհը լուրջ վտանգ է ստեղծել հարակից 7 գյուղերի համար։ 5 գյուղի բնակիչներն արդեն տարհանվել են, մյուս 2-ում տարհանման աշխատանքները շարունակվում են։


Մերսինի շրջանում էլ անվտանգության նկատառումներով 52 տնից 157 մարդ է տարհանվել. հրդեհը վնասել է շուրջ 20 հեկտար տարածք։


Չնայած մեծաթիվ հրշեջ տեխնիկայի միջամտությանը՝ հրդեհները չի հաջողվում մարել, դրանց տարածմանը նպաստում են քամիները:

Комментариев нет: