Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը դադարեցնելու մասին որոշում - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

7/29/2021

Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը դադարեցնելու մասին որոշում

 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։



Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաև «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որևէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին:


Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկան, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:



Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Փոփոխությունների մասին պալատի կայացրած որոշումը:

Комментариев нет: