Պուտինն ու Փաշինյանը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի արգելաբացումը․ Կրեմլ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

7/22/2021

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի արգելաբացումը․ Կրեմլ

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետախոսով քննարկել են ռուս-հայկական համագործակցության արդի հարցերն առեւտրա-տնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ այլ ոլորտներում։



Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Քննարկվել է նաեւ տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի արգելափակման թեման։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին, նշված է հադորդագրության մեջ։

Комментариев нет: