Մեզ համար Իրանով ասիական տարածաշրջան երկաթուղին չափազանց անրաժեշտ է և դա մենք կարող ենք ունենալ առանց Ադրբեջանի . Կոսյան - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

7/19/2021

Մեզ համար Իրանով ասիական տարածաշրջան երկաթուղին չափազանց անրաժեշտ է և դա մենք կարող ենք ունենալ առանց Ադրբեջանի . Կոսյան

 Սասուն Կոսյանը գրում է. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը հեշտությամբ չի ապшշրջшփшկելու դեպի Իրան երկաթուղին Նախիջևանով: Հնարավոր է, որ այդ երկաթուղին այդպես էլ չբացվի: Իսկ մեզ համար դեպի Իրան և Իրանով ասիական տարածաշրջան երկաթուղին չափազանց անրաժեշտ է թռիչքային տնտեսական զարգացումը հնարավոր դարձնելու համար: Եվ դա մենք կարող ենք ունենալ առանց Ադրբեջանի:






ԵՄ աննախադեպ ֆինանսական օգնության զգալի մասը՝ 600 միլիոն եվրո տրամադրվելու է հյուսիս-հարավ ավտոճանապարհ կառուցելու համար: Մասնավորապես այդ գումարի զգալի մասը ծախսվելու է Սյունիքում Ագարակ-Սիսիան ուղղությամբ թունելներ և կամուրջներ կառուցելու վրա, որը հյուսիս-հարավ ճանապարհի ամենածախսատար ճանապարհն է: Պետք է օգտվել այս աննախադեպ ֆինանսական օգնությունից և նախագիծը ընդարձակել և ավտոճանապարհին ավելացնել երկաթգիծ:


Այնտեղ, որտեղ թունելներ ու կամուրջներ են կառուցվելու, պետք է ավել լայն կառուցել, որպեսզի կողքից անցնի երկաթգիծ: Պարզ է, որ դա ծախսերը կավելանան, բայց ոչ այնքան, եթե միայն երկաթգիծ ցանկանայինք կառուցել: Հաշվի առնենք, որ ԵՄ-ի տրամադրած գումարը վարկ չէ, այլ անփոխհատույց գումար: Իսկ երկաթուղու համար գումարը կարելի է նաև վարկով վերցնել միջազգային կառույցներից: Հնարավոր է նաև բանակցել ԵՄ-ի հետ և ստանալ ավելի մեծ գումար նաև երկաթուղու համար:



Այսպիսի ֆինանսական և քաղաքական աջակցություն Եվրոպայից մենք նախորդ 30 տարում չենք տեսել: Դրանից պետք է օգտվել մաքսիմալ: Իսկ դա նշանակում է, որ պետք է ավելացնել երկաթուղային գիծ: Ուշ թե շուտ մենք պետք է գանք այդ եզրահանգմանը, որ Իրանի հետ պետք է ունենալ մեր սեփական երկաթգիծը: Նույնիսկ եթե Ադրբեջանը համաձայնվի Նախիջևանի ուղին բացելուն, ավելի լավ է ունենաք մեր սեփականը և դրա փոխարեն ստիպված չլինենք ճանապարհ տալ Սյունիքով: Որքան շուտ սկսենք, այնքան լավ:»

Комментариев нет: