Եկել է պատասխանատվության ժամանակը. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ Ադրբեջանի սադրանքների մասին - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

7/30/2021

Եկել է պատասխանատվության ժամանակը. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ Ադրբեջանի սադրանքների մասին

 Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի լարվածությանն է անդրադարձել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:



«Մտահոգիչ են հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի հետ հրադադարի պայմանագիրը, որի հետևանքով սահմանին զոհվել է երեք հայ զինծառայող, ևս երկուսը ծանր վիրավորվել են: Եթե դա ճշմարիտ է, ապա այն կդառնա Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի հերթական մահացու գործողությունը: Եթե թույլ տրվի, որ այն ավելի սրվի, դա կարող է հանգեցնել հետագա բռնության, մահվան և ավերածությունների:


Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ Միացյալ Նահանգների շարունակական օգնությունն Ալիևի ռեժիմին չի խոչընդոտում նրանց ագրեսիային, և այն անխուսափելի սպառնալիք է հայերի համար: Պետքարտուղարությանը և պետքարտուղար Բլինքենին կոչ եմ անում բարձրաձայնել վերջին 24 ժամվա իրադարձությունների մասին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու հրադադարը: Միացյալ Նահանգները երբեք չպետք է ռազմական միջոցներ կամ աջակցություն ցուցաբերի այն երկրին, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքները և ոտնձգություն է կատարում իր հարևանի անկախության նկատմամբ: Եկել է պատասխանատվության ժամանակը»:


Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ըստ պաշտպանության նախարարության՝ ընթացել են տեղային մարտեր:


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։


Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր:

Комментариев нет: