Աբովյանում կառուցվում է ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտ . աշխատանքները սկսվել են - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

7/10/2021

Աբովյանում կառուցվում է ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտ . աշխատանքները սկսվել են

 Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի և Աբովյանի համայնքապետարանի համագործակցությամբ, ՈՒԵՖԱ-ի միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցվում է Աբովյանի քաղաքային մարզադաշտը: Աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:




Նշենք , որ տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները, բարեկարգվելու են մարզադաշտի հարակից տարածքները. կառուցվելու է մարզումային փոքր խաղադաշտ: Ըստ նոր նախագծի՝ արևելյան տրիբունան կունենա ծածկ։ Հետագայում նախատեսվում է նաև տեղադրել լուսավորություն:


Շահագործման հանձնվելուց հետո մարզադաշտը կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգին: Դա նշանակում է, որ այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ:

Комментариев нет: