Մոնիկա Բելուչին 16-ամյա դստեր հետ նկարահանվել է Vogue-ի շապիկի համար - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

7/06/2021

Մոնիկա Բելուչին 16-ամյա դստեր հետ նկարահանվել է Vogue-ի շապիկի համար

 Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հայտնվել է Vogue ամսագրի շապիկին՝ իր 16-ամյա դստեր՝ Դեվա Կասելի հետ: Լուսանկարները հրապարակվել են Vogue-ի ինստագրամյան էջում:



Կադրերում 56-ամյա Մոնիկան և նրա դուստրը կրում են Dolce & Gabbana-ի սև ատլասե զգեստներ՝ խորը դեկոլտեով, և սեւ զուգագուլպաներ: 


Ֆոտոսեսիայի հեղինակը իտալացի լուսանկարիչ Պաոլո Ռովերսին է:


«Մոնիկայի խորհրդանշական շարժումը ցույց է տալիս մի կողմ քաշվելու նրա ցանկությունը՝ լքելով  տեղ Դևային: Սա նշելու արժանի քայլ է. տեղի ազատում նրանց համար, որոնք գալիս են փոխարինելու: Դա այն չէ, ինչ սովոր ենք հաճախ տեսնել»,- ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Էմանուելո Ֆարնետին:


Комментариев нет: