Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրենը viber-ում աշխատակիցներին հրահանգել է մասնակցել Քոչարյանի քարոզարշավին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/15/2021

Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրենը viber-ում աշխատակիցներին հրահանգել է մասնակցել Քոչարյանի քարոզարշավին

 Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանն իր աշխատակիցներին viber-ի խմբում գրել է, որ բոլորը ժամը 18։00-ին լինեն մշակույթի կենտրոնում, որովհետեւ մասնակցելու են Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին եւ նշել՝ չենք բացակայում։ Այդ մասին Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համակարգող Դանիել Իոանիսյանը տեղեկացրել ֆեյսբուքյան էջում։




«Սա Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանն է՝ իր աշխատակիցների viber-ի խմբում: Գրել է Ռոբերտ Քոչարյանի՝ Կապան գալու օրը (հունիսի 7-ին):



Վիգեն Հովհաննիսյանի նմանները դատվելու են: Դատվելու են նաև այն պաշտոնյաները, որոնք իրենց ենթակա կառույցներին նման հրահանգներ են իջեցնում»,- ընդգծել է Իոանիսյանը:

Комментариев нет: