հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ս. Թևոսյան փողոցում բախվել են 56-ամյա Կամո Կնյազյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենան և 30-ամյա Վահե Մելքումյանի վարած ԳԱԶ-32213 մակնիշի «Գազել» միկրոավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Комментариев нет:
Отправить комментарий