Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի. առաջին նախագահի խոսնակ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/01/2021

Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի. առաջին նախագահի խոսնակ

 Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:



Նա, մասնավորապես, նշել է. «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ.




Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»:


Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս իր հանդիպումներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռուստատեսային բանավեճի առաջարկ էր արել: Ռ. Քոչարյանի թիմը արդեն իսկ հրաժարվել էր այդ առաջարկից:



Комментариев нет: