Ամսական Քանի Սեռական Հարաբերություն Է Պետք Կնոջը՝ Երջանիկ Լինելու Համար - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/06/2021

Ամսական Քանի Սեռական Հարաբերություն Է Պետք Կնոջը՝ Երջանիկ Լինելու Համար

 Ամերիկացի հոգեթերապևտ Գերի Նյումանը եկել է այն եզրակացության, որ կանացի երջանկության համար կարևոր է ոչ թե սեռական հաճույքն, այլ սեռական ակտերի քանակը: Նյումանի հետազոտությանը մասնակցել է 400 կին: Նա ցանկացել է պարզել, թե ամսական քանի անգամ են այդ կանայք սեռական հարաբերություն ունենում և որքանով են իրենց երջանիկ համարում:



Պարզվել է, որ այն կանայք, ովքեր նոր են ամուսնացել և իրենց դժբախտ են համարում, սեքսով զբաղվում են ամսական 3-4 անգամ: Իսկ երջանիկ կանայք այդ գործողությամբ զբաղվել են ամիսը մոտ 11 անգամ:


Հոգեթերապևտը նաև նկատել է, որ հիմնականում սեռական հարաբերությունների քանակը կախված է եղել առօրյայի հետ՝ որքան շատ են հոգսերն ու հոգնածությունը, այնքան քիչ է սեքսը:


Ըստ Նյումանի՝ սեռական հարաբերությունից բավականություն չստացած կինը գոնե բարոյական ու զբացմունքային հաճույք է ստանում՝ գիտակցելով, որ ինքը պետք է իր զուգընկերոջը: Իսկ որակյալ, սակայն սակավադեպ սեքսը նման զգացողություն կնոջը չի պարգևում:



Комментариев нет: