Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու, ես քաղաքական պաշտոնատար անձ եմ. Անահիտ Ավանեսյանը` իր հրաժարականի պահանջի մասին - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/03/2021

Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու, ես քաղաքական պաշտոնատար անձ եմ. Անահիտ Ավանեսյանը` իր հրաժարականի պահանջի մասին

 Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին:



«Ես քաղաքական պաշտոնատար անձ եմ, ինձ կարող են քաղաքական ամենասուր քննադատությունը ուղղել, դա այլ հարց է: Ես խոսում եմ կոնկրետ դատաբժիշկների, մեր բժիշկների, սանիտարների, որոնք որ տաժանակիր աշխատանք են տարել եւ այս մեկ մասնավոր դեպքը վերցնելով չի կարելի մի ամբողջ կառույցի կտարած, նվիրված աշխատանքը անտեսել»,- ասել է նա:



Նշենք, որ այսօր քաղաքացիները Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը:


Комментариев нет: