Սերժ Սարգսյանի եղբորորդին պատիժ չի կրի․ Արդարացանզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/02/2021

Սերժ Սարգսյանի եղբորորդին պատիժ չի կրի․ Արդարացանզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով

 PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, վճռել է դադարեցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը։



Civilnet հաղորդմամբ, սպանության փորձի մեղադրանքով Հայկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։


Գործի քննման շրջանակներում մեղադրանքը վերաորակվել էր՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածով։


«Դատարանը վճռեց՝ ճանաչել և հռչակել Հայկ Սարգսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղսագրված արարքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։ Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնել՝ վճարված 50 մլն դրամ գումարը վերադարձնել վերջինիս», - հայտարարել է դատավոր Աննա Դանիբեկյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։


Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ վստահ է, որ դատախազությունը կբողոքարկի դատարանի վճիռը։



Комментариев нет: