Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար պատասխան պետք է տա. Նիկոլ Փաշինյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/07/2021

Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար պատասխան պետք է տա. Նիկոլ Փաշինյան

 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աբովյանում անդրադառնալով տարբեր հարցերի, խոսեց նաև 44-օրյա պատերազմի ու Օնիկ Գասպարյանի գործողությունների մասին: Ասաց ԳՇ նախկին պետը պետք է դատարանում բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբն ինչու է 1.5 օր ուշացումով տեղ հասել:


«Մեր քաղաքական հակառակորդներին անընդհատ թվում է, թե նոյեմբերի 9-ից հետո ես խուսափելու եմ տարբեր դրվագների մասին խոսել: Ոչ: Մենք ձեզ հետ միասին այս պատմությունը մինչև վերջին դետալը պետք է բացենք: Ընդ որում ինձանից սկսած, իմ գործողություններից սկսած: Ասել եմ ու էլի ասելու եմ. եթե մեր ժողովուրդը կգտնի, որ ինձ պետք է պատի տակ գնդակահարի, ես գլուխս կախ էդ պատի տակ կկանգնեմ:


Այ, էսօր ասում են, որ էս իշխանությունը մնա, ոչ  մի բան չի բացվի: Հակառակը, եթե էս իշխանությունը չմնա, այ էդ ժամանակ ոչ մի բան չի բացվի»

Комментариев нет: