«Իրավունք»․ Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Իջեւանի քաղաքապետ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/01/2021

«Իրավունք»․ Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Իջեւանի քաղաքապետ

 «Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Քաղա­քացիական պայմանագիր» կուսակ­ցության ընտրական ցուցակի առաջին 100 համարում բացակայում է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի անունը, որը չգիտես թե իր որ արժանիքի համար 2018 թվականին դարձել էր պատգամա­վոր:



Ուշագրավ է, որ վերջինիս անունը բացակայում է ՔՊ ընտրական ցուցակում, քանզի Նիկոլ Փաշինյանն իր խնամի, ծա­նոթ, մտերիմ-բարեկամներից եւ որեւէ մե­կին չի խնայել՝ նվիրելով, կամ պատգամա­վորական մանդատ, կամ մարզպետի, քա­ղաքապետի պաշտոն, կամ մեկ այլ բարձ­րաստիճան պաշտոն պետական ապարա­տում:



Պարզվում է՝ Սիփան Փաշինյանը եւս «թաց տեղը պառկող չէ»: Մեր տեղեկու­թյուններով՝  վերջինիս համար ճանապարհ են հարթում դեպի Իջեւանի քաղաքապե­տարան: Մեր աղբյուրը նշում է, որ Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Տավու­շի մարզի Իջեւան քաղաքի քաղաքապետ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Комментариев нет: