Աղբյուր․ Կամո Հովհաննիսյանը՝ հեղինակավոր գործակալներից մեկի դիտակետում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/03/2021

Աղբյուր․ Կամո Հովհաննիսյանը՝ հեղինակավոր գործակալներից մեկի դիտակետում

 «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը հայտնվել է հեղինակավոր գործակալներից մեկի դիտակետում (անունը չի նշվում), ով ներկա է եղել Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների ընկերական խաղին․ խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Այս մասին հայտնում է Vesti.kz-ն՝ հղում անելով “Тень отца Гурмана” տելեգրամյան ալիքին։



Նշվում է, որ նման խաղերին միշտ էլ ներկա են հայտնի գործակալներ: Նրանցից մեկը, ով շատ հեղինակավո էր, եկել էր դիտելու երիտասարդ խորվաթներին, սակայն իր դիտակետում հայտնվել է Հովհաննիսյան:


Հնարավոր է` Կամոն կարող է կրկնել իր հայրենակից Վարազդատ Հարոյանի ուղին և հայտնվել Եվրոպայի թոփ լիգաներից մեկում:



28-ամյա Հովհաննիսյանը «Կայրաթում» խաղում է անցյալ տարվանից: ՂՊԼ-ում նա նաև խաղացել է «Ժետիսուի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա «դեղին-սեւերի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Комментариев нет: