Տարածվում են կեղծ պաստառներ, որոնցում ներկայացվում է Նիկոլ Փաշինյանի նկարը, բայց Ռոբերտ Քոչարյանի քվեաթերթիկի համարով - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/12/2021

Տարածվում են կեղծ պաստառներ, որոնցում ներկայացվում է Նիկոլ Փաշինյանի նկարը, բայց Ռոբերտ Քոչարյանի քվեաթերթիկի համարով

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկի համարը կեղծելու հաշվին փորձում են «մի քանի հարյուր ավել քվե պոկել»։ Այդ մասին կուսակցության համակարգող Վահագն Ալեքսանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Հրապարակվում են կեղծ պաստառներ, որոնցում ներկայացվում են Նիկոլ Փաշինյանի նկարն ու նրա ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական կարգախոսը, բայց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի քվեաթերթիկի համարով։


«ՔՊ քվեաթերթիկը #3-ն է։


Արդեն մի քանի տեղ տեսա, որ որոշ հայտնի շրջանակներ՝ կեղծ հարցումների առաջատարներ, մեր քվեաթերթիկի համարը կեղծելու ու դրա հաշվին մի քանի հարյուր ավել քվե պոկելու հույսին են մնացել։


Սիրելի քաղաքացիներ, ՔՊ-ի քվեաթերթիկի համարը 3-ն է։ Կեղծ նկար պատրաստողները կարծես գիտակցում են, որ ՀՀ ամբողջ տարածքում տեղակայված ամեն քվեատուփում իրենց քվեաթերիկների մաքսիմալ քանակը ևս 3 է ու դիմում են նման ստորությունների»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՔՊ-ի համակարգող Վահագն Ալեքսանյանը։



Комментариев нет: