Ոչ մեկն օլիգարխ չէ՝ ո՛չ Ալեքսանյան Սամվելը, ո՛չ Ծառուկյան Գագիկը, ոչ ես․ Խաչատուր Սուքիասյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/03/2021

Ոչ մեկն օլիգարխ չէ՝ ո՛չ Ալեքսանյան Սամվելը, ո՛չ Ծառուկյան Գագիկը, ոչ ես․ Խաչատուր Սուքիասյան

 Տնտեսվարողն օլիգարխ չէ,  եթե մեկի անունը տաք, ես կապացուցեմ, որ նա օլիգարխ չէ։ Այս մասին  Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Սիլ» կոնցեռնի հիմնադիր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։



Հարցազրուցավարի դիտարկմանը, թե իրեն են օլիգարխ ասում, Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, Սուքիասյանն արձագանքել է․ «Ոչ մեկն օլիգարխ չէ․ ո՛չ Ալեքսանյան Սամվելը, ո՛չ Ծառուկյան Գագիկը, ո՛չ ես, ի՞նչ օլիգարխ։ Օլիգարխը նրանք էին, ովքեր կառավարում էին երկիրը, որովհետև ապօրինի հարստացած մարդիկ են օլիգարխները»,-ասել է նա:



Անդրադառնալով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականին ու հայտարարությանը, թե ինքը չի կարող ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ նախաձեռնությունների, որոնք պետականության, ազգային շահի դեմ են, Խաչատուր Սուքիասյանն ասել է․ «Միգուցե ԱԳ նախարարը մտածում է՝ 20 օր հետո ինչ է լինելու․ դա քաղաքական հայտարարություն էր, դիվանագիտոսւթյան և պետական կառավարման հետ ոչ մի կապ չուներ»։



Комментариев нет: