Աննա Հակոբյանը բունկերում պիտի լինե՞ր, չպիտի լինե՞ր, եղե՞լ է, ի՞նչ կարգավիճակով է եղել, ընթանում է քննություն, համբերեք մի փոքր. Սամվել Բաբայան (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/04/2021

Աննա Հակոբյանը բունկերում պիտի լինե՞ր, չպիտի լինե՞ր, եղե՞լ է, ի՞նչ կարգավիճակով է եղել, ընթանում է քննություն, համբերեք մի փոքր. Սամվել Բաբայան (տեսանյութ)

 


Ստեղծված իրավիճակում ժողովրդին ալտերնատիվ առաջարկելու և իրավիճակը շտկելու համար է ստեղծվել «Ազատական» կուսակցությունը, որը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։


Անդրադառնալով Արցախում գործող «Միասնական Հայրենիք» կուսակցությանը, նա նշեց, որ այդ կուսակցության հետ կապը պահպանվում է։ «Ես կուսակցությունից չեմ հեռացել, կուսակցությունը ունի 9 հոգանոց խումբ պառլամենտում։ Ես ամենօրյա կապի մեջ եմ հետները։ Ես Հայաստանում կուսակցության նախագահ չեմ, իսկ Արցախում այդ կուսակցության նախագահն եմ եղել»։

Անդրադառնալով անցած 1-2 օրերին Աբովյանի դիահերձարանում հայտնաբերված զոհված զինծառայողների մարմիններին հակասանիտարական պայմաններում պահպանման դեպքին՝ նա ասաց, որ միայն հրաժարականները բավարար չեն։

«Մեզ մոտ ընդունված է՝ ինչից խոսում ենք, ասում ենք հրաժարական, չէ պետք է քրեական գործ հարուցել և քննել, մեղավորներին պետք է պատասխանատվության կանչենք։ Հերիք եղավ՝ ուղղակի հրաժարականով բավարարվել։ Թող պահանջեն քրեական գործ հարուցեն և քննեն ինչի համար է այդ վիճակը։ Այն ժամանակ, երբ նախարարի մեղքը կհաստատվի՝ թող տանեն դատեն»։

Հարցին, թե բացառում եք, որ այդ իրավիճակին տեղյակ էր երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ Փաշինյանն ու նրա խորհրդական Արսեն Թորոսյանը՝ նա նշեց, որ եթե մենք գիտենք, որ ունենք այսքան կորուստ, դեռ այսքանն է զննվել ճշտվել, մնացածը որտե՞ղ է, սառնարաններո՞ւմ, թե մի այլ տեղ։


«Դա պետք է բոլորն էլ իմանան։ Իրենք, իհարկե, անմիջական պատասխանատվություն են կրում»։ Անդրադառնալով իր նախկինում արված դիտարկումներին, թե 44 -օրյա պատերազմի պատասխանատուն և մեղավորը գեներալիտետն է, հարցին՝ Դուք նույնպես գեներալ եք, Դուք այդ օրերին զբաղեցնում էինք բավական պատասխանատու պաշտոն, Դուք նույնպես կիսում եք այդ պատասխանատվությունը՝ նա պատասխանեց, որ մեղավորը մի խնդիր է, հանցագործը լինելը՝ մեկ այլ։

«Ես դա բացատրել եմ, երբ ասում ենք մեղավոր, բոլորն են մեղավոր, այդ թվում Դուք, որովհետև, երբ հասարակությանը բացատրել ենք , որ դուք էսպես պարտվելու եք՝ դուք բոլորդ լռել եք, նույն իշխանության հետ մերժվել եք, ձեր խնդիրները լուծել եք։ 2013 թ-ին նամակ ենք գրել, 2016 թ-ին ներկայացրել ենք սցենարը, թե ինչպես են բերելու մեզ պարտության, դուք ինչ-որ բան արե՞լ եք, որ դա չլինի։ Դրա համար, երբ ինձ ասում են՝ պաշտոն էիք զբաղեցնում, ես ասում եմ՝ ի՞նչ պաշտոն էի զբաղեցնում, խորհրդականի՞, իմ խորհրդատվությունն արել եմ, բայց լսե՞լ են»։

Դիտարկմանը, թե ձեր պաշտոնն ու հեղինակությունը բավարար չէր ազդելու որոշումների վրա՝ նա պատասխանեց. «Իհարկե ոչ։ Որովհետև մենք հասկանում ենք, որ բանակը ենթարկվում է վերտիկալ՝ ուղիղ մի մարդու Գլխավոր շտաբի պետն է գլավնակամանդուշին՝ դու ինչ կարող ես անել։ Ինչ պիտի անեիր, որ չես արել, խորհուրդ պետք է տայիր, խորհուրդը տվել ես, բայց չեն իրականացրել։ Այսինքն, ես էլ ձեր նման մեղավոր եմ, բայց ոչ հանցագործ։ Մենք խոսում ենք հանցագործներից, մենք չենք խոսում մեղավորներից, մեղավոր ազգովի ենք, բայց հանցագործությունը ով է կատարել, մենք առաջարկում ենք քննել ամբողջը և հասկանալ ովքեր են հանցագործները»։

Դիտարկմանը, որ բարձրագույն զինվորական ղեկավարության նկատմամբ քրեական գործեր չենք տեսնում՝ նա նշեց, որ իր պաշտպանի հետ բոլոր փաստաթղթերով բոլոր հայտարարություններով, հարցազրույցներով քրեական գործեր են հարուցված ու քննվում են։ Մի օր երևի պատասխանը կստանաք։ Ես արդեն ասել, եմ, որ չեմ թողնելու, որ որևէ մեկը սուտ մատնություն անի ու փորձի թաքնվել դրա տակ որպես քաղաքական գործիչ»։ Նա տեղեկացրեց, որ ինքը 2-3 անգամ հարցաքննվել է, առերեսման դեռ չեն հասցրել կանչել, բայց պատրաստ է նաև դրան։

«Քանի դեռ քննությունը գնում է, անուններ չեն հնչեցնում, հնարավոր է՝ որևէ մեկին որպես վկա հրավիրվեն, բայց վերջում մեղավոր դուրս գա, ես ի՞նչ անուններ տամ։ Ոչ էլ դրվագների մասին կարելի է խոսել, չի կարելի քրեական գործը բացահայտել։ Քննություն է գնում, կբացահայտվի էլի։ Նոր կներկայացնեն հասարակությանը։ Ես ասել եմ, որ ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ դա բացահայտնվի, պարզ լինի որ այլևս դիլետանտները չնստեն պաշտոնների և ազգը բերեն այս վիճակի»։

Հարցին, թե ինչո՞ւ էր Աննա Հակոբյանը բունկերում, նա պետք է լինե՞ր այնտեղ՝ Բաբայանը պատասխանեց, որ խնդիրն այն է, որ հենց այդ գործով նույնպես քննություն է ընթանում։ «Պիտի լիներ, չպիտի լիներ, եղել է՝ ինչ կարգավիճակով է եղել և այլն, ընթանում է քննություն։ Համբերեք մի փոքր։ կբացահայտվի ամեն ինչ, կիմանաք»։


Комментариев нет: