Հզոր պայթյուններ են սպասվում․ Թուրքիայի խոշոր քաղաքների քաղաքապետերը զգուշացվել են - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/26/2021

Հզոր պայթյուններ են սպասվում․ Թուրքիայի խոշոր քաղաքների քաղաքապետերը զգուշացվել են

 Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին, ինչպիսին անցյալ շաբաթ տեղի էր ունեցել Իզմիր նահանգի արևմտյան շրջանում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գրասենյակի վրա, հայտնում է Ahval թերթը։



«Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդն ասել է, որ պետք է պատրաստ լինեն սադրանքների։


Ավելի վաղ հարձակում էր տեղի ունեցել Իզմիրի արևմտյան շրջանում գտնվող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գրասենյակի վրա՝ 40 պաշտոնատար անձանց մասնակցությամբ հանդիպումից առաջ, որը վերջին վայրկյանին հետաձգվել է։

Комментариев нет: