Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Երեխաների օրվա կապակցությամբ Հայաստանի տարածքում այսօր բազմաթիվ համերգներ են լինելու։ Բայց մարդիկ որոշել են Հանրապետության հրապարակի համերգը խանգարել։
«Քաղաքականությունը՝ քաղաքականությամբ, բայց քովիդի և պատերազմի պատճառով մեկ տարի շարունակ իրենց տոներից զրկված երեխաների տոնը խանգարելու կոչերը դուրս են բոլոր բարոյական նորմերից: Հայաստանի տարածքում այսօր բազմաթիվ համերգներ են լինելու, բայց որոշել են հրապարակի համերգը խանգարել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ: Սթափվե՛ք...»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
No comments:
Post a Comment