Կապառոս. «Ֆուտբոլիստներին ստուգելու լավագույն հնարավորությունն է» - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/01/2021

Կապառոս. «Ֆուտբոլիստներին ստուգելու լավագույն հնարավորությունն է»

 Կապառոս. «Ֆուտբոլիստներին ստուգելու լավագույն հնարավորությունն է» 316Հեղինակ՝ Գևորգ ՄովսիսյանArmenia - Estonia

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Խորվաթիայի հավաքականի դեմ հունիսի 1-ին կայանալիք ընկերական խաղից առաջ՝ ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:



Մխիթարյանի՝ հայտացուցակից բացակայելու մասին.



«Ես արդեն շատ եմ խոսել այս թեմայով, ևս մեկ անգամ կխոսեմ: Մենք անցկացնելու ենք հանդիպումներ, որոնցում ցանկանում եմ ստուգել նոր ֆուտբոլիստների: Դա անելու համար լավագույն հնարավորությունը սա է:


Բազմիցս եմ նշել, որ Հենոն հիանալի ֆուտբոլիստ է: Նա մեր հավաքականի համար շատ կարևոր է: Վստահ եմ՝ սեպտեմբերին կայանալիք խաղերում Հենոն մեզ կօգնի, քանի որ մեզ շատ հետաքրքիր ու հաճելի մարտահրավեր է սպասվում, ու մենք այդ մարտահրավերին մոտենում ենք մեծ խանդավառությամբ:


Ուզում եմ՝ մեկ բան պարզ լինի՝ ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, և որևիցե մեկը չի կարողացել այս ընթացքում ինձ վրա ազդել կազմի ընտրության հարցում: Այն օրը, երբ նման բան կպատահի ինձ հետ, ես կվերադառնամ տուն ու այլևս չեմ մարզի: Չեմ ցանկանում այլևս անդրադառնալ այս թեմային:


Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, որոնք այժմ մեր տրամադրության տակ են: Առաջնությունն ավարտած տղաները երկար ամիսներ աշխատելուց հետո(օրինակ՝ Վատոն(Վարազդատ Հարոյան), Կամոն(Կամո Հովհաննիսյան), Տիկոն(Տիգրան Բարսեղյան) դեռ շարունակում են խաղալ-Կապառոս) որևէ կասկած չունեին հավաքականի կազմում հանդես գալու վերաբերյալ: Ադամյանն ու Բայրամյանը մոտ 12 օր առաջ են ավարտել իրենց առաջնությունները, ու նրանք նույնպես կասկած չունեին հավաքականին միանալու հարցում: Ու դա պետք է գնահատել: Անձամբ շատ բարձր եմ գնահատում»:


Խորվաթիայի հավաքականի մասին.


«Շատ լավ կարծիք ունեմ, հիանալի թիմ է. ֆուտբոլիստներ, որ խաղում են լավագույն առաջնություններում, կա «Ոսկե գնդակի» դափնեկիր: Շատ բարձր եմ գնահատում այս հավաքականին, հիանալի թիմ է»:


Վաղվա խաղի մասին.


«Մենք ուզում ենք մրցունակ լինել այս խաղում: Նորեկներ ունենք, որոնց ցանկանում ենք տեսնել այս խաղում: Ուզում ենք նաև ցույց տալ, որ խաղ առ խաղ մեր թիմն առաջընթաց է գրանցում»:

Комментариев нет: